Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը մեկնել է Վան` տեղում ծանոթանալու Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար վերաբացման աշխատանքներին:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը այսօր` ապրիլի 21-ին հանդիպում է ունենալու Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուի հետ:
Նշենք, որ Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը մարտի վերջին ստորագրել է Վանի նահանգապետի դիմումը՝ թույլատրելով, որ հայերը տարին մեկ անգամ կարողանան Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում կրոնական արարողություններ իրականացնել։
Արք. Արամ Աթեշյանը իր հերթին հայտնել էր, որ այս տարի սեպտեմբերի 12-ին Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք առաջին պատարագը նվիրված է Վարագա Ս. Խաչի տոնին, որը կղեկավարի հենց արք. Արամ Աթեշյանը:




























