Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 24-ին նախատեսված երթի ժամանակ որեւէ հայտարարությամբ, ամենայն հավանականությամբ, հանդես չի գա, իսկ ապրիլի 24-ից առաջ կամ դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ՝ միգուցե։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Նրա խոսքով, ապրիլքսանչորսյան երթով ՀԱԿ-ը կոչ է անում հարգել Ցեղասպանության ենթարկված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը. «Մենք արդեն երկու տարի դա արել ենք, կանենք նաեւ այս տարի»,- ամփոփել է Մուսինյանը։

Նշենք, որ ՀԱԿ-ը ապրիլի 24-ին 1915 թ. Հայոց ցեղասանության զոհերի հիշատակին նվիրված երթ կանցկացնի։ Երթը կմեկնարկի ժամը 12։00-ին՝ Սարյանի արձանի մոտից։