Վաղը` ապրիլի 22-ին Երեւանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ցույց են կազմակերպելու կառավարության այն որոշման դեմ, որով կրճատվել են ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերը: Այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից, ով ասել է հետեւյալը. «Չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ դեռեւս տեղի չի ունեցել։ Թող լինի, ես լսեմ իրենց տեսակետը, իմանամ ինչի մասին է խոսքը, որոնք են հիմնավորումները։ Եթե իրենց հետաքրքրի, պատրաստ եմ հրավիրել մի խումբ, ինքս ներկայացնել մեր հիմնավորումները: Անո՞նս անեմ հիմա, կոնկրետ կարծիքներ դեռ չեմ լսել»,-պատասխանել է ԿԳ նախարարը: