Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանաստեղծ Հակոբ Մովսեսը եւ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը խոսեցին նաեւ մշակույթից։ Հակոբ Մովսեսը կարծում է, որ մեր գրականության մեջ իշխում է պոռնոգրաֆիան եւ մերկ ռեալիզմը, գրականության մեջ է մտել ռաբիզը եւ ուտում է այն։ Նրա համոզմամբ, հեռուստատեսությունը քանդում է մեր երկրի բարոյական եւ էթիկական կառուցվածքը։

Հակոբ Մովսեսի հոռետեսական տրամադրության հետ այդքան էլ համաձայն չէ Ավետիք Իսահակյանը։ Նա վերջերս է վերադերձել Վենետիկից, որտեղ ժամանակակից արվեստի բիենալե էր։ Իսահակյանը, համեմատելով մեր արվեստագետների գործերը այնտեղ ներկայացվածների հետ, ասում է, որ մեր արվեստը դասական բարձրության վրա է։ Նրա խոսքերով, այն, ինչ նա տեսել է այնտեղ, արվեստի վախճանն է։ «Կյանքը ոչնչացնող արվեստը տարածվել է ողջ աշխարհում»,- ասել է Իսահակյանը: