Թուրքիայի հայկական համայնքի «Նոր զարթոնք» հասարակական-քաղաքական կազմակերպությունը անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրություն է նախաձեռնել։

«Ինչ է եղել 1915-ին» վերնագրով ֆիլմը Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող ինժեներների պալատում կներկայացվի ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին։