Այսօր` ապրիլի 22-ի երեկոյան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ՄՕԿ-ի կողմից ցավակցական ուղերձ կհղի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ, 89-ամյա Խուան Անտոնիո Սամարանչի մահվան կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, հավելելով, որ այդ կապակցությամբ առանձին տեղեկատվություն կլինի:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 21-ին Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում մահացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Նա Միջազգային օլիմպիական կոմիտեն ղեկավարել է 1980-2001 թվականներին: