Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 23-ից վերսկսում է Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթների իրականացումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղարը։
Չվերթները կիրականացվեն օրական երկու անգամ հաճախականությամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փետրվարի 1-ից ժամանակավորապես դադարեցվել էր օդային հաղորդակցությունը։ Ինչպես հայտնել է Վրաստանի Միասնական տրանսպորտային վարչակարգը, թռիչքների դադարեցումը կրում է սեզոնային բնույթ։ Չվերթները չէին իրականացվում միայն ուղեւորների հոսքի բացակայության պատճառով։


























