Ապրիլի 20-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված Սոս Խանինյանի դիակը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Խանինյանը մահացել է ապրիլի 19-ին, սահմանամերձ «Թուրքի գոռեր» կոչվող հանդամասում խոտաբույսեր հավաքելու ժամանակ՝ հողի տակ տեղադրված ականի պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























