Վրացական կողմը շարունակում է Հարավային Օսիայի գնդակոծությունը։ Օգոստոսի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 22:05 րոպեին վրացական Փլավի գյուղի շրջանից ականանետային երեք կրակոց է իրականացվել հարավ-օսական Օտրեւ գյուղի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը, ականներից մեկը պայթել է գյուղի ծայրամասում։ Զոհեր ու ավերածություններ չկան։

Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից Հարավային Օսիայի գնդակոծությունները սկսվել են անցյալ ամսվա վերջից։