Չինական հյուսիս-արեւմտյան շրջանում գտնվող Ցինխայ գավառում թոքախտի բռնկումից արդեն մահացել է 3 մարդ։ Ներկայումս վիրուսը հայտնաբերվել է եւս 12 մարդկանց մոտ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է կրիտիկական։
Մահացու հիվանդության վիրուսը հայտնաբերվել էր Ցզիկետան քաղաքում հուլիսի 30-ին, որից հետո Չինաստանի իշխանությունները 10.000 բնակիչ ունեցող քաղաքում կարանտին են հայտարարել։
Թոքախտը շատ վտանգավոր հիվանդություն է, որը տարածվում է օդային ճանապարհով։ Թոքախտով կարելի է վարակվել ինչպես մարդուց, այնպես էլ կենդանուց։ Հիվանդության հիմնական տարածողները միջատներն ու կրծողներն են, եւ քաղաքի իշխանությունները հանձնարարել են վերացնել վարակված շրջանում հիվանդությունը տարածող բոլոր կենդանիներին։
Ռուսաստանը իր հերթին Չինաստանի սահմանին ուժեղացրել է վերահսկողությունը՝ երկրի տարածք վարակի անցումը չթույլատրելու նպատակով։


























