Ապրիլի 21-ին ժամը 18.07-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ «Քիմիական մանրաթելերի» գործարանին հարակից տարածքում` Փամբակ գետում, դիակ է հայտնաբերվել, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ա. Բայադյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:




























