Ապրիլի 21-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում Այգուտ գյուղի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ 1981 թ. ծնված Սերգեյ Ա.-ի տան բակում հայտնաբերվել է 1928 թ. ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի մեղադրանքով նախկինում դատապարտված Վլադիմիր Բայանդուրյանի դիակը` գլխի մասում ստացած վնասվածքների հետքերով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, 1940 թ. ծնված Աշոտ Ց.-ն համագյուղացի Սերգեյ Ա.-ի տան բակում, վիճաբանության ժամանակ, ձեռնափայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Բայանդուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Աշոտ Ց.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:



























