ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից NEWS-am-ին տեղեկացրեցին, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, համապատասխան պարզաբանումներ տվել այդ առնչությամբ:




























