Բանգկոկի կենտրոնում միջոցներ են իրականացվում ընդդիմության նոր ելույթներն ու ցույցերը կանխելու ուղղությամբ:

Ոստիկանները դեռ բախման մեջ չեն մտնում ցուցարարների հետ: Գիշերը Թայլանդի մայրաքաղաքում 5 պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում մեկ մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել:

Լարված իրավիճակը Թայլանդում ստեղծվել է 2006թ. ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքում իշխանության եկավ գործող վարչապետ Աբհիսիտ Վետչաչիվան:

2009թ. ապրիլից երկրում նախկին վարչապետ Չինավատի կողմնակիցների՝ «կարմիրշապիկավորների» զանգվածային ցույցեր սկսվեցին՝ խորհրդարանը ցրելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների դիմակայությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: