Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն չի կարող մասնակցել Վրաստանի անկախությանը նվիրված միջոցառումներին։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 26-ին այդ միջոցառումներին մասնակցելու է հրավիրել բոլոր այն երկրների նախագահներին, որոնց հետ Վրաստանը լավ հարաբերությունների մեջ է։ Հրավիրված են նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրյալներից ներկա չի լինի միայն Լիտվայի նախագահը։
Հարցին, թե պայմանավորված չէ՞ արդյոք հրաժարումը ցանկությամբ՝ չբարկացնել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով հուլիսի 1-2-ին կարող է Վիլնյուս այցելել, լիտվական կողմը նշել է, որ դա ճիշտ չէ, եւ որ երկու հարցերն իրար հետ կապ չունեն, հայտնում է վրացական «Աունո դիենա» թերթը։




























