Ողջ Չինաստանով միջոցներ են հավաքում երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին օգնելու համար, որոնց թիվը հասել է 2192 մարդու:
Ինչպես հաղորդում է փրկարար գործողության շտաբը, Ցինհայ նահանգի Յուիշու-Տիբեթյան ինքնավար մարզի եւս 78 բնակիչներ անհետ կորած են համարվում:
Վնասվածքներ են ստացել մոտ 12 հազար մարդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 100 հազար բնակչություն ունեցող Ցզեգու գավառային քաղաքից 30 կմ հեռավորության վրա:
7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:49-ին: Ցզեգու քաղաքում ավիրվել են շինությունների 85 տոկոսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աղետը կործանել է ավելի քան 15 հազար տուն:Աղետի գոտի են ուղարկվում վրաններ, դեղեր, տաք վերմակներ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ:




























