Վրաստանի Զեստաֆոնիի շրջանում շարունակվում է մետաղագործների գործադուլը, որոնք պահանջում են հեռացված աշխատակիցների աշխատանքի վերականգնում, աշխատավարձերի բարձրացում եւ կյանքի համար անվտանգ պայմաններ։ 15 աշխատակիցներ, որպես բողոքի նշան, հացադուլ են սկսել։

Ինչպես հայտնել է Իմերեթի Մետաղագործների արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեն, աշխատակիցները այդպես էլ գործարանի ղեկավարությունից կոնկրետ պատասխան չեն ստացել իրենց պահանջների վերաբերյալ։ Գործադուլավորների եւ գործարանի գլխավոր տնօրենի տեղակալի հետ հանդիպել են Զեստաֆոնիի պատգամավորներ Կախա Գեցաձեն, տեղական իշխանությունների ներկայացուցիչները եւ տարածքի ղեկավարը։

Գործադուլը կշարունակվի վաղը։ Մետաղագործների եւ հանքափորների մնացած մասը գործադուլ կհայտարարի Չիաթուրում։ Դոլաբերիձեի խոսքով՝ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ իրենց պահանջները կատարվեն։

Ապրիլի 20-ին արհմիություններն արդեն անցկացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ իրենց պահանջները առաջադրելով իշխանություններին։ Այդուամենայիվ նրանց չեն գոհացրել։ Դրան զուգահեռ, չնայած իշխանությունների դիմակայությանը, ստեղծվել է գործադուլային կոմիտե եւ հաստատվել է պահանջներով նամակը։ Նրանք պահանջում են աշխատավարձերի 50 տոկոսով բարձրացում, 35-օրյա ժամկետով վճարվող արձակուրդ, անհապաղ աշխատանքային պայմանագրերի ձեւակերպում, աշխատանքային պայմանների բարելավում եւ այլն։