«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կազմել է Հայաստանի կառավարությունը, առաջարկում է քաղաքային տրանսպորտը հանձնել քաղաքային իշխանություններին: Օրինագիծը քննարկել են Հայաստանի խորհրդարանում, սակայն մի շարք հարցեր պատասխաններ չեն ստացել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են խորհրդարանում տնտեսական հարցերով հանձնաժողովից, օրինագծում նշված չէ, քաղաքապետարանը վերահսկելո՞ւ է բոլոր երթուղիները, թե միայն դրանց մի մասը: Եթե քաղաքապետարանին անցնեն բոլոր երթուղիները, «ախորժալի» եւ «ոչ ախորժալի» գծերի միջեւ մրցունակությունը կվերանա: Միգուցե այդ դեպքում քաղաքային իշխանությունները կվերացնեն այն ցանցը, որը կենտրոն է մտնում ավելի շատ ուղեւոր «փախցնելու» համար:
Այս պայմաններում «հաջող» երթուղիների մասնավոր սեփականատերերը չեն ցանկանում հավասարվել մյուսների հետ, որի արդյունքում տուժում է քաղաքային երթեւեկությունը:
Երթուղային ընկերությունների ահա մյուս անհանգստությունը լիովին արդարացված է: Եթե քաղաքապետարանը վերցնի երթեւեկության իրականացումն իր վրա, ապա մասնավորները մեքենաները ձեռքներին կմնան առանց աշխատանքի: «Թեկուզ: Հիմա էլ նրանց մասին մտածենք: Նրանք հիմա էլ սովից չեն մեռնում»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է պատգամավորներից մեկը: Հնարավոր է: Բայց նրանք գնել են այդ երթուղայիններն ու ավտոբուսները, հիմա էլ են գնում, պետք է բանկերից վերցրած վարկերը փակեն:
Իսկ եթե նրանք չէ, ապա ո՞վ է մարդկանց տեղափոխելու: Քաղաքապետարանն ունի իր ավտոբուսային պարկը («Ավտոբուս» ՓԲԸ), սակայն դա չի բավականացնի գործող երթուղիների կեսին: Իսկ ինչո՞վ է քաղաքապետարանը նորերը գնելու: Պարզաբանող գրառման մեջ նշված չէ, որ օրենքը բյուջեի ծախսեր է պահանջելու:
Օրինագծի համաձայն պատրաստվում են հասարակական լսումներ կազմակերպել, եւ ինչպես երեւում է, հասարակությունը հարցերի պակաս չի զգա:


























