Ստամբուլի Հայդարփաշա երկաթգծի կայարանում, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին մահվան են ուղարկել 220 հայ մտավորականների, Ստամբուլի Մարդու իրավունքների միության անդամները այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13:30-ին կազմակերպել էին հիշատակի արարողություն:

Հայդարփաշա կայարանում թուրք իրավապաշտպանների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառմանը քննադատության է ենթարկվել 1915-ին իրականցված քաղաքականությունը: "Մենք հավաքվել ենք հարգելու 1915-ի ապրիլի 24-ին զոհված հայերի հիշատակը եւ ասելու` «Այլեւս երբեք նման բան»,-նշվել է ելույթներից մեկի ընթացքում:

Մոտ 15 թուրք ազգայնականներ՝ պաշտոնաթող գեներալ Էդիփ Բաշերի մասնակցությամբ, փորձել են հակազդել իրենց թուրք իրավապաշտպանների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառմանը: Հիշյալ թուրք ազգայնականների եւ հավաքված քաղաքացիների միջեւ մի պահ վիճաբանություն է սկսվել, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել դեպքերի զարգացումը: