Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի նիստը, որը տեւել է շուրջ երկու ժամ: ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ նիստում հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմնա գործընթացին եւ ՀԱԿ առաջիկա քայլերին առնչվող հարցեր:

Զուրաբյանն, ի դեպ, չցանկացավ մանրամասնել կոնգրեսի առաջիկա անելիքներն ու քայլերը, միայն նկատեց, որ քննարկումների արդյունքում ճիշտ ռազմավարություն է մշակվում: «Մեր քայլերը ինքնանպատակ չպիտի լինեն: Պետք է լինեն արդյունավետ ու բերեն փոփոխությունների ու անպայման բերելու են, բայց քաղաքական պորցեսը դեռ անհրաժեշտ հանգրվանի չի հասել»,- արձանագրեց Զուրաբյանը: