NEWS.am-ն ներկայացնում է Այդահո նահանգի տնտեսության ու քաղաքական գիտությունների ու Վեսթվուդի քոլեջի դասախոս Սթիվեն Աքերմանի հոդվածը, որը հրապարակվել է «American Thinker»-ում.
«Դեռեւս նախքան նախորդ տարի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը, Վլադիմիր Պուտինի դրդապատճառը պարզ էր. հակազդել Եվրոպային ու ՆԱՏՕ-ին՝ ապահովելով, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանն ու Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան ու Ուկրաինան անդամակցեն Եվրասիական մաքսային միությանը: Պուտինն անհանգստացած էչ, որ այդ երկրները իրենց տնտեսությամբ կկապվեն Եվրոպայի հետ ու կանդամակցեն ՆԱՏՕ-ին:
2008–2009թթ Ռուսաստանը օգտվել է Վրաստանի ու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջեւ հակամարտությունից, որպեսզի չեզոքացնի Վրաստանին: Վրաստանը ձգտում էր ընդլայնել իր տնտեսական կապերը ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակից ի վեր՝ Պուտինն ամրապնդում է իր դիրքերը այդ երկրներում՝ մանիպուլյացիայի ենթարկելով գազի գները, րպեսզի վերահսկի նրանց տնտեսությունն ու կառավարությունները: Բացի այդ, նա կախման մեջ է պահում Եվրոպային՝ կրկին շահարկելով գազի հարցը: Եվրոպան բնական գազի 33 տոկոսը ստանում է Ռուսաստանից:
Չնայած այդ ամենին ԱՄՆ-ն «լուռ գործընկեր էր»: Ռուսաստանի հետ հարաբերությունները «վերագործարկումը» ԱՄՆ-ին ոչինչ չտվեց, քանի որ ԱՄՆ-ն Ռուսաստանից երաշխիքներ չպահանջեց՝ իր տարածաշրջանում երկրների սահմանների ու անկախության հետ կապված: Ռուսաստանը պահպանեց դրանց տարածքները ներխուժելու հնարավորությունը, որպեսզի «պաշտպանի» էթնիկ ռուսներին, ինչպես դա տեղի ունեցավ Ղրիմում: Ուկրաինան ոչ միայն Ռուսաստանի՝ տնտեսապես ուժեղ հարեւանն է, այլեւ Ռուսաստանի գործողութունների համար ամենախոցելին:
Հաշվի առնելով Սիրիայում «կարմիր գծերի» վերաբերյալ Օբամայի դատարկ հռետորաբանությունը ու Լիբիայում տապալված քաղաքականությունը՝ Պուտինը հանգիստ էր, որ Օբամայի վարչակազմը գործողություններ չի ձեռնարկի, եթե Ռուսաստանը դեմ գնա Ուկրաինային:
Պուտինի ռազմավարական նպատակն է Ռուսաստանը վերածել միջին մակարդակի տնտեսական կայսրության: Պուտինը այդ կարավիճակին հասնում է՝ գերակայության հասնելով հրաեւանների նկատմամբ ու հակազդելով ԵՄ-ին ու ԱՄՆ կողմից գլխավորվող ՆԱՏՕ-ին»:




























