Օգոստոսի 11-ին ստացվել էր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։

Նույն օրը նա հայտնաբերվում է Արարատ գյուղում, ձերբակալվում և տեղափոխվում բաժին, որտեղ խոստովանում է արարքը։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։