Իրանը պաշտոնապես ճանաչվել է չկայացած պետություն, այն մեռած է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք նավատորմ չունեն, ռազմաօդային ուժեր չունեն, արժույթ չունեն, չեն վճարում իրենց զինվորներին և ոստիկանությանը, գնաճը կազմում է 300 տոկոս, իսկ նրանց ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և ի վիճակի չէ պատշաճ ներկայացնել երկիրը։
Միակ բանը, որ նրանք ունեն, իրենց ընդվզողներին սպանելու պատրաստակամությունն է (արդեն ավելի քան 100 000 զոհված)։ Նրանց պետք է դատել մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար»։ — նշել է Թրամփը։





























