ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը:

ՀՅԴ–ից NEWS.am–ին հայտնում են, որ վերջինս ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված կուսակցական գործունեությունը կասեցնելուց և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմում գործունեությունը դադարեցնելուց հետո: