Բաքվի «Սերհեջի» կենտրոնում ապրիլի 26-ին մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնության առաջին իսկ փուլում հայ բռնցքամարտիկը պարտություն է կրել: 57կգ քաշային Կարեն Տոնականյանը ժամանակից շուտ պարտվել է Անգլիան ներկայացնող Հենրի Հարլի Թոմասին:
Այսօր ռինգ են դուրս գալու նաեւ 48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, ով կհանդիպի Ղըրղզստանը ներկայացնող Նուրբեկ Աբլազովի հետ, 54կգ քաշային Հովհաննես Բաշկովը, ով կհանդիպի լիտվացի Էդգարաս Սկուրդելիսի հետ, եւ 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը, որի մրցակիցը կլինի արգենտինացի Խուան Կարասկոն:
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանի եւ Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանի մենամարտը կկայանա ապրլի 27-ին, իսկ 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ապրիլի 28-ին կմրցի Հեշամ Մահմուդի (Եգիպտոս) հետ:




























