2009թ. առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 19672 նորածին, ինչը 6,9 տոկոսով ավելին է՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ի դեպ, սեռային առումով առաջնությունը տղաներինն է: 2009թ. առաջին կիսամյակում ծնվել է 8688 տղա եւ 7475 աղջիկ:
Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի կողմից հաշվարկվել ու հորիզոնականների են բաժանվել նաեւ երեխաներին տրվող անունները: 2009-ի ամենառեյթինգային անունները Անին ու Նարեկն են: 290 աղջկա կոչել են Անի, 421 տղայի` Նարեկ: Աղջիկներին տրված անուններից տարածվածությամբ երկրորդը Միլենան է՝ 281 նորածին: 394 տղայի էլ կոչել են Դավիթ, որը ցանկի երկրորդ հորիզոնականում է:



















