Ընդունված է կարծել, որ սուրճը միզամուղ է եւ նվազեցնում է օրգանիզմում հեղուկի մակարդակը։ Սակայն այժմ մասնագետները հակառակն են պնդում։ Իրականում սուրճն ընդունակ է օգնել ջրազրկում ունեցողներին, գրում է NDTV Cooks-ը։
Բրիտանիայի սուրճի ասոցիացիայի աշխատակիցները հակադարձում են. Եզրահանգումները վերաբերում են միայն այն դեպքերին, երբ կոֆեինը չափավոր քանակությամբ է կիրառվում։ Այդ դեպքում սուրճի միզամուղ ազդեցությունը հասարակ ջրից ավելին չի լինի, փոխանցում է MedDaily.ru-ն;
Ասոցիացիայի հետ համամիտ է դիետաբանության բրիտանական հիմնադրամը, որի մասնագետները սուրճի չափավոր կիրառություն ասելով նկատի ունեն օրական 4-5 գավաթը։
Այդ չափը չգերազանցելու դեպքում կարելի է մեծացնել օրգանիզմում հեղուկի մակարդակը։


























