Ուկրաինայի դեպքում Արեւմուտքն առաջին դասը ստացավ: Այդ մասին մարտի 24-ին լրագրողներին հայտնել է ՄՊՀ պրոֆեսոր, տնտեսագետ Ալեքսանդր Բուզգալինը «Ժամանակաից Ռուսաստան: տնտեսկան քաղաքականություն» Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում: Արեւմեւտքը տեսավ, որ պարտադիր չէ ամեն ինչ նրա ցանկությամբ լինի: Այնուամենայնիվ, Ռուսաստանին լուրջ հարված հասցնելու նրա մտադրությունները չեն մարել: Հաշվի առնելով Ռուսաստանի արդի տնտեսական քաղաքականությունը՝ նույնիսկ ոչ շատ խիստ պատժամիջոցները կարող են անդրադառնալ նրա վրա: Անհրաժեշտ է անցնել տնտեսության համար կարեւոր ապրանքների ներկրման փոխարինման քաղաքականության, տարածել այն ինտեգրացիոն գործընթացների եւ Միացյալ տնտեսկան միջավայր վրա:
Նա հավելել է, որ ինտգրացումը պետք է իրավահավասար լինի, մուտքը շուկարների հանդեմ՝ հավասար: Սա վերաբերում է Ղազախստանին, Հայաստանին, Ուկրաինային, Բելառուսին, հնարավոր է նաեւ Իսրայելին: Ինտեգրացման հիմքում պետք է ընկած լինի հենց տնտեսական հայեցակարգը, այլ ոչ միայն փոխշահավետ մաքսային տուրքերը: «Այդ դեպքում ինտերացումն ավելի թույլ կլինի, քան Եվրոպայում»,- նշել է Բուզգալինը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը նշել է, որ տեղական արտադրության աջակցությունը չպետք է վերածվի պրոտեկցիոնիզմի: Այդ դեպքում հայրենական տեխնիկան չի ավելանա, ավելի որակյալ չի դառնա, պարզապես դրանց գինը կբարձրանա: «Պետք է ոչ թե պաշտպանել տեղական արտադրությունն, այլ նպաստել դրա աճին»,- հավելել է նա:


























