Կառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնում, Սպուտնիկ Արմենիային հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Կառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնում, դրանով է պայմանավորված, որ վարչապետը սովորական թռիչքով է մեկնել»,- հայտնել է նա՝ պատասխանելով հարցին՝ ինչու է Փաշինյանը Փարիզ մեկնել սովորական չվերթով։
Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել Air France ավիաընկերության ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ նա Ֆրանսիայում է երկօրյա աշխատանքային այցով՝ Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու համար։



























