NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Washington Post»-ի հոդվածը, որի հեղինակը միջազգային  քաղաքականության հարցերով լրագրող Ադամ Թեյլորն է:

«Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան վեր է հանել մի հեշտ մոռացված ճշմարտություն. Աշխարհում կան շատ գորշ գոտիներ, եւ այդ վիճելի տարածաշրջանները անհանգստություն են առաջացնում, քանի որ նրանց չկարգավորված կարգավիճակը հաճախ նոր հակամարտության համար կայծ է դառնում:

Հիմա, երբ պարզ է դառնում, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է առանց միջազգային ճանաչման, թերթերի գլխագրերում նոր «գորշ գոտի. Է հայտնվում: Բոլորի հայացքը Ուկրաինայի կողմն է այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց, որ Մերձդնեստրը մոտ ժամանակներս կարող է թեժ գոտի դառնալ:

Մերձդնեստրը Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած «գորշ գոտիներից» միայն մեկն է : Մյուս թեժ գոտիներից են 1993-ին Վրաստանից անջատված Աբխազիան, Հարավային Օսիան (վերջինս 2008-ին ռուս-վրացական պատերազմի հիմք դարձավ):

Լեռնային Ղարաբաղը 1994-ին գտնվում է էթնիկ հայերի վերահսկողության տակ, թեեւ այդ տարածքին հավակնում է  Ադրբեջանը, իսկ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը զգալի սպեկուլյացիաներ է առաջացնում, որ ռուսական զորքերը կարող են միջամտել:

Լարվածությունը կապված այդ տարածաշրջանների հետ պահպանվում է տարիներ շարունակ, բայց հազվադեպ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դրանք անհանգստացնող հիշեցումներ են, որ այդ «գորշ գոտիները», լինել նախկին Հարավսլավիայում, Արեւելաչինական ծովում կամ Հնդկաստանում, սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին: