ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 26-ին, հրամանագրեր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Մինսկ)։
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Oլեգ Եսայանը ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից, իսկ Արմեն Խաչատրյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ։
Նախագահը նաեւ հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Անդրանիկ Մանուկյանը ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիեւ)։ Նրան շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Իսկ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)։




























