90-ականներին մեծ տարածում գտած հիշողության Floppy սկավառակները արդեն կորցրել են իրենց գործածության անհրաժեշտությունը եւ իրենց տեղը կգտնեն համակարգչային տեխնիկայի պատմության մեջ:

Floppy-ների դուրս մղմանը նպաստեց խտասկավառակների տեխնոլոգիաների զարգացումը: Ճապոնական Sony ընկերությունը, որի ձեռքին էր կենտրոնացած Floppy-ների շուկայի 70 տոկոսը, հայտարարել է, որ արդեն վնասներ է կրում հիշյալ ապրանքատեսակի վաճառքի կտրուկ կրճատման պատճառով եւ մտադիր է դադարեցնել արտադրությունը: