Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը` Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու պայմանների վերաբերյալ: Այս մասին Վաշինգթոնում կայացած բանակցությունների ավարտից հետո հայտարարել է ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը: մասնավորապես, կողմերը հետագա աշխատանքի գրաֆիկ են կազմել:

Շուվալովի խոսքով, ռուսական կողմը անում է հնարավորը, որպեսզի աշխատանքներն ավարտի մինչեւ ՌԴ նախագահի ԱՄՆ կատարելիք այցելությունը:

Հարցին, թե Ռուսաստանը մտադիր է միայնա՞կ մտնել ԱՀԿ, թե Մաքսային միության իր գործընկերների հետ, Շուվալովը պատասխանել է, որ այդ որոշումը պետք է կայացնեն երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսիայի եւ Ղազախստանի նախագահները: