Այսօր` ապրիլի 28-ին ժամը 13-ին Երեւանի Տէցի կռուգ կոչվող տարածքում մոտ 500 լիցենզավորված տաքսիների վարորդներ ժողով են անելու: Տաքսիստները հրավիրել են նաեւ կապի ու տրանսպորտի նախարարության եւ հարկային ծառայության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ արդեն 2 տարուց ավելի է, որ տաքսու վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել հաստատագրված վճարով եւ չկրել դեղին պետհամարանիշներ:




























