ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Կազինֆորմ»-ը, Սաուդաբաեւը իր զրուցակիցների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման իրավիճակն ու հեռանկարները: Նա խոսել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցության մասին:
«Սաուդաբաևը անկեղծ շահագրգռություն է արտահայտել ուժերի հզորացման ու իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու հարցում»,-ասված է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությանը հաղորդագրության մեջ։




























