Երեկ` ապրիլի 27-ին Ազգային ժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում, ըստ որոնց` 2013 թվականի հունվարի 1-ից շահումով խաղերը կարող են կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ համայնքների վարչական սահմաններում: Ըստ այդմ, տվյալ գործունեությունը կարող է կազմակերպվել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող կառավարության կողմից սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությանը դեմ են թե Կոզինոների տերերը, թե հասարակական մի շարք կազմակերպություններ, որոնք մտավախություն ունեն, որ հիշյալ հանգստավայր համարվող քաղաքներում կծաղկի խաղամոլությունը:




























