Հայկական կողմը կարող է ընդունել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի առաջարկությունը` ԼՂ հարցով հանդիպում անցկացնելուն, որին կմսնակցի նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այս մասին NEWS.am-ին հայտնի են դարձել իր դիվանագիտական աղբյուրներից:
Սակայն, Երեւանը կհամաձայնի նման հանդիպման, եթե դրան որպես լիիրավ մասնակից ներկա լինի նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եւ քննարկել ԼՂ խնդրի լուծման հեռանկարները: Նա խոսել է նաեւ ԼՂ խնդրի լուծման հարցում Նազարբաեւի մասնակցության հնարավորության մասին:




























