Այսօր Սլովենիայի Կոպեր քաղաքում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու են 379 մարզիկ 39 երկրներից: Առաջնությանը մասնակցում է նաեւ ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը՝ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ: Ձյուդոյի առաջնությանը Հայաստանից մասնակցելու են Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Գարիկ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ), Դավիթ Ղազարյանը (60 կգ), Հայկ Ալեքսանյանը (66 կգ), Մհեր Հայրապետյանը (73 կգ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ): Արդեն իսկ հայտնի է, որ Դավիթ Ղազարյանի առաջին մրցակիցը լինելու է Ադրբեջանը ներկայացնող Մաիր Ջաֆարլին:
Ի դեպ, սեպտեմբերին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:



















