Հայաստանի իշխանությունները լուրջ գործերով են զբաղվում։ Այդպես մեկնաբանեց NEWS.am-ի թղթակցի հետ Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ արձագանքելով ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի այն հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները միջազգային ասպարեզում հետեւողական կամպանիա են տանում Հայ ազգային կոնգրեսի դեմ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանն այս մասին ասել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:




























