Ապրիլի 3-ին, ժամը 10.50-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 57 եւ 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: