Ապրիլի 3-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում «ԳԱԶ- 322132» մակնիշի միկրոավտոբուս է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 301-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել «Սուբարու ֆոռեստեռ 2.5 XT» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրի եզրաքարերին եւ չշահագործվող բետոնե ճանապարհին, ինչի հետեւանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 3-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Վարդանաշեն-Մարգարա գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՌԵՆՈ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























