Համակարգչային անվտանգության ընկերություններից BitDefender-ը զգուշացրել է բոլոր iPad օգտագործողներին, որ իրենք հայտնվել են հաքերների ուշադրության կենտրոնում:
Ըստ BitDefender-ի` անցյալ ամիս վաճառքի հանված iPad-երի օգտագործողների էլ-փոստերին հաքերները հաղորդագրություններ են ուղարկում, որոնցում նշված է Apple ընկերության անվանումը եւ խորհուրդ տալիս թարմացնել ծրագրերը: Օգտագործողները մտնելով համապատասխան հղումով կայքերը ընկնում են հաքերների ծուղակը եւ իրենց պլանշետային iPad-երը սկսվում է ղեկավարվել հաքերների կողմից:
Նշենք, որ սենսացիա առաջացրած պլանշետային iPad-ը օժտված է համակարգչային ֆունկցիաներով, մուլտիմեդիա լայն հնարավորություններով եւ ունի հպումով էկրան: Այն ԱՄՆ-ում վաճառքի հանվելու առաջին շաբաթում իրացվել է 500 հազար օրինակով:




























