Փրկարար ծառայությունն ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-7 ավտոճանապարհի Կարենիս – Արգել հատվածում ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2-3 խմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի եւ դժվարանցանելի:

Հրշեջ-փրկարարների, Աբովյանի ՃՇՇ աշխատակիցների, գյուղապետի եւ տեղի բնակիչների համատեղ ուժերով ճանապարհահատվածից հեռացվել են քարերը. երկկողմանի երթեւեկությունը վերականգնված է: