Ոստիկանության Մասիսի բաժնում մարտի 31-ին, ժամը 23.55-ին,1979 թ. ծնված Արտակ Ի.-ն հաղորդում է տվել, որ իր բնակարանից գողացել են ոսկյա խաչ, «Նոութբուք» համակարգիչ եւ բիժուտերիա ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Սեյրան Գ.-ն եւ 1988 թ. ծնված Ռոլանդ Ս.-ն:
Սեյրան Գ.-ն եւ Ռոլանդ Ս.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:



























