Լրատվամիջոցների վիճակը Ադրբեջանում, Ռուսաստանում ու Ղազախստանում անհանգստության տեղիք է տալիս: Այս մասին իր տարեկան զեկույցում նշում է ամերիկյան հայտնի Freedom House կազմակերպությունը:
Մասնավորապես, մամուլի ազատության մակարդակով Ռուսաստանը Գամբիայի հետ կիսում է 167-ից 177-րդ տեղերը:Հաղորդում է BBC-ն:
Որոշակի բարելավում է նկատվել Ուկրաինայում, Հայաստանում ու Մոլդովայում: Ուկրաինայանում դա տեղի է ունեցել նրա հաշվին, որ կվաազել են լրագրողների դեմ հարձակումների ու սպառնալիքների քանակը, ինչպես նաեւ ավելացել է բազմազանությունը լրատվամիջոցների կողմից ներկայացվող տեսակետներում:
Հայաստանում ու Մոլդովայում քչացել են «գրաքննության եւ այս կամ այն իրադարձության լուսաբանման սահմանափակումների դեպքերը»:
Բելառուսիան, Ուզբեկստանն ու Թուրքմենիան հայտնվել են այն 10 երկրների ցանկում, որտեղ լրատվամիջոցների ազատություն ընդհանրապես գոյություն չունի: Այդ ցանկն ամփոփում են Բիրման, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրանը, Լիբիան ու Հյուսիսային Կորեան:
Մամուլի ազատության առումով, ամենալավ ցուցանիշները գրանցվել են հյուսիսային Եվրոպայի երկրներում: Freedom House-ի ցուցակում առաջին 5 երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան ու Դանիան:




























