ԱՄՆ Արիզոնայի նահանգապետ Ջեն Փրուըրի կողմից նոր օրենք է ստորագրվել, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ապօրինի գաղթականների հոսքը եւ արտոնություններ է տալիս նահանգի իրավապահ մարմիններին կանգնեցնել ու հարցաքննել որեւէ անհատի, եթե համարեն, որ նա ապօրինի գաղթական է: Այս օրենքը հակազդեցության ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում:

Մինչ դաշնային իշխանությունները քննում են, թե իսպանախոս քաղաքացիների դեմ խտրական նկատվող այս քայլը որքանո՞վ է սահմանադրական, նահանգի մի շարք շրջաններում ոստիկանապետներ հայտարարում են, որ չեն գործադրի այդ օրենքը, քանի որ այն անարդար են համարում:

Որոշ նահանգներում, այդ թվում Կալիֆոռնիայում սկսել են քննել Արիզոնայի դեմ պատժամիջոցներ որդեգրելու հնարավորությունը, որպեսզի նահանգը վերանայի այս օրենքը, որը մեծ մասամբ հիմնված է Կալիֆոռնիայում 1994-ին վավերացված, սակայն ավելի ուշ հակասահմանադրական համարված 187 բանաձեւին վրայ: