Հունաստանում ապրիլի 4-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Աթենքում:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ 5,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աթերնքից 89 կմ դեպի հարավ, Իդրա կղզում 29 կմ հեռավարության վրա:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:




























