Ամերիկյան Միսիսիպի նահանգը առաջինն է ԱՄՆ-ում, որ հավատացյալների իրավունքների պաշտպանության մասին օրենք է ընդունել։ Քննադատներն իսկույն հայտարարել են, որ դա խտրականություն են համարում եւ մտադիր են վիճարկել դատարանով։
Օրենքն ընդունվել է պահպանողական հանրապետականների ջանքերով, որոնք Միսիսիպիի օրենսդիր մարմնում մեծամասնություն են։
Օրենքի տակ ստորագրել է հանրապետական նահանգապետ Ֆիլ Բրայանթը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Իրենց հերթին ազատականները նորարարությանը բացասաբար են վերաբերում։
Նշենք, փետրվարի վերջին նման օրինագիծ ընդունվել եւ ներկայացվել էր Արիզոնայի նահանգապետին, սակայն նահանգապետ Ջեն Բրյուերը մերժել էր նախաձեռնությունը։




























