Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին, աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը կլինի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրերում եւ մարզկենտրոն Իջեւանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս այցելելու է Տավուշի մարզ: