Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտի» մարտիկները կապ չունեն Մայդանում մարդկանց սպանությունների հետ, ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ոկրաինայի ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն։
«100% վստահ եմ, նրանք ոստիկանության աշխատակիցներ չեն։ Բոլոր միջոցառումներին «Բերկուտը» առանց մարտական, ծառայողական զենքի է մասնակցել։ Փետրվարի 18-19-ին վիրավորվել էին ՆԳՆ 86 աշխատակիցներ», — ասել է նա։
Նախկին նախարարը նաեւ հայտարարել է, որ երկու կողմերի ուղղությամբ կրակոցները Մայդանի պարետի կողմից վերահսկվող շենքերից են արձակվել, որը հիմա Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, «Բերկուտի» մոտ 20 մարտիկներ կասկածվում են փետրվարի 18-20-ի սպանություններին հանցակցության մեջ։




























